Աջափնյակում վթար է եղել. ջրամատակարարումը կվերականգնվի վաղը

Աջափնյակում վթար է եղել. ջրամատակարարումը կվերականգնվի վաղը

PanARMENIAN.Net - «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, այսօր դադարեցվել է Աջափնյակ վարչական շրջանի Ռոստոմյան փողոցի, Շիրազի փողոցի 6-30 և Բաշինջաղյան փողոցի 8-22, 159-173, 175 համարների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ռեժիմը նախատեսվում Է վերականգնել հունվարի 9-ին ժամը 14.00-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---