Արամ Հարությունյանը կշարունակի պայքարը. նա վճարել է ընտրագրավը

Արամ Հարությունյանը կշարունակի պայքարը. նա վճարել է ընտրագրավը

PanARMENIAN.Net - Արամ Սերգեյի Հարությունյանը կշարունակի պայքարը գալիք նախագահական ընտրություններում: Նախագահի թեկնածուն արդեն վճարել է ընտրագրավը: Այս մասին Արամ Հարությունյանը հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Նա նաև նշեց, որ ընտրագրավը չէր վճարել, քանի որ տոների պատճառով բանկերը չէին աշխատում և սպասում էր առաջին աշխատանքային օրվան:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներին 48 ժամ ժամանակ է տվել ընտրագրավը մուծելու համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---