Այս գիշեր տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախման հետևանքով զոհ կա

Այս գիշեր տեղի ունեցած թուրք-քրդական զինված բախման հետևանքով զոհ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքյարի նահանգի Իրաքին սահմանակից Չուքուրջա շրջանում ժանդարմերիայի ուժերը ենթարկվել են քուրդ գրոհայինների զինված հարձակմանը: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաքքարիի նահանգապետ Օրհան Ալիմօղլուն տեղեկացել է, որ գիշերը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել տեղի ժանդարմերիական հենակետի վրա: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է մեկ թուրք ժանդարմ: Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել հրետանիով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---