ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԴԵՑԻԿ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԿԱՄՈՒՐՋ Է ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ 1 հուլիսի 2005 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Ն. Բերրիին խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել 1993թ. հիմք դրված հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումից, մասնավորապես, խորհրդարանների նախագահների տեղի ունեցած փոխադարձ այցելություններից, ստեղծված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերից: Կողմերը քննարկել են գործնական կապերն առավել ամրապնդելու եւ առաջիկայում փոխայցելություններն ակտիվացնելու հետ կապված հարցեր: Այդ առումով Նաբիհ Բերրին կարեւորել է Լիբանանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավորների դերը` ավելացնելով, որ Լիբանանի ազդեցիկ հայ համայնքը կապող կամուրջ է երկու երկրների միջեւ: Նշենք, որ 2005թվականին Լիբանանում խորհրդարանական վերջին ընտրություններում պատգամավորական մանդատ են ստացել հայ համայնքի վեց պատվիրակներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |