ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ Ա-ԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են հայ ժողովրդին հուզող մի շարք հարցեր, որոնք առնչվում են, մասնավորապես, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին եւ Հայաստանի զարգացման հեռանկարներին: Վ. Օսկանյանը Արամ Ա-ին իրազեկել է Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա վիճակի, հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի մասին: Այսօր էլ նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութի «Հայկազյան» համալսարանի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Հուլիսի երկուսին նախատեսված են ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ այցելություն հայաբնակ Այնճար ավան:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---