Չակ Հեյգելի թեկնածությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Իսրայելի մոտ անհանգստություն է առաջացնում

Չակ Հեյգելի թեկնածությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում Իսրայելի մոտ անհանգստություն է առաջացնում

PanARMENIAN.Net - Մերձավոր Աևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ ոչ միանշանակ դիրքրոշումներով հայտնի նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Դա անհանգստություն է առաջացրել Իսրայելի մոտ, երեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ հղելով իսրայելական խորհրդարանի խոսնակին:

Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Հեյգելի թեկնածությունը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում: Սպասվում է, որ նրա նշանակման գործընթացի ժամանակ դիմադրություն կառաջանա սենատում՝ կապված Հեյգելի՝ Մերձավոր Արևելիք վերաբերյալ ունեցած դիրքորոշման հետ:

Նա առանձնացել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի հետ հարաբերությունները հարթելու մասին հայտարարություններով: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---