ԱՌԱՆՑ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՍ ՉԷԻ ՄՏՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Առանց իմ հաղթանակի հավանականության համապատասխան հաշվարկի ես չէի մտնի նախընտրական պայքարի մեջ: Այդ մասին այսօր քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին է հայտարարել թեկնածու, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա համոզվածություն է հայտնել, որ հաղթելու է նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` ձեռնպահ մնալով ընտրությունների վերաբերյալ այլ մեկնաբանություններից: Նշենք, որ ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար, յուրաքանչյուր թեկնածուի անհրաժեշտ է ստանալ քվեների ընդհանուր թվի կեսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա անհրաժեշտ քանակությամբ քվեներ, ապա 14-րդ օրը կկայանա քվեարկության երկրորդ փուլը, որին կմասնակցեն ընտրողների ձայների առավելագույն քանակը հավաքած 2 թեկնածուները:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---