ՔԺՄ ԵՎ ՔՍՄ ՔԱՐՈԶՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 2 հուլիսի 2005 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Քրիստոնեժողովրդավարական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցությունները նամակ են հղել Գերմանիայի դաշնային հողերի կրթության եւ կրոնի նախարարություն` առաջարկելով ընդգրկել դպրոցական ծրագրում Հայոց ցեղասպանության մասին պատմությունը, տեղեկացնում է «Tagesspiegel»: «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանությունն ամենաուղղակի կապն է ունեցել հետեւող արտաքսմանը եւ Եվրոպայում տեղ գտած ողբերգությանը եւ, իհարկե, Հոլոկոստին»: Ինչպես ասվում է ուղերձում, դպրոցները ոչ միշտ են համապատասխանորեն արձագանքում նրան, որ Թուրքիան սխալ է սովորեցրել երեխաներին պատմություն: Երկու շաբաթ առաջ Բունդեսթագը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Բանաձեւում հատուկ չի տրվում 1915-1917 թվականների իրադարձություններին «Ցեղասպանություն» սահմանումը, սակայն այդ հասկացությունը գտնվում է բանաձեւի հիմքում: Ընդսմին, Հայաստանը եւ միջազգային հանրության մեծ մասը որակավորում է 1915-1917 թվականների իրադարձությունները որպես ցեղասպանություն: Ընդսմին որպես առաջին դաշնային հող Բրանդենբուրգն ընդունեց հայոց ցեղասպանությունը կրթական ծրագրում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |