Միրչա Լուչեսկու. «Բորուսիայի» հետ խաղում շատ բան կախված կլինի մեր նախապատրաստությունից 9 հունվարի 2013 - 11:46 AMT PanARMENIAN.Net - «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն իր սաների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ Ուկրաինայի առաջնությանը և Չեմպիոնների լիգային նախապատրաստվելու համար այդքան շատ ժամանակ չի մնացել: «Մենք լավ տարի ենք ունեցել, մենք դարձել ենք Ուկրաինայի չեմպիոններ, շահել ենք երկրի գավաթը և սուպերգավաթը, դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի խմբից: Բայց ամենագլխավորը խաղի որակն է, որը ցուցադրվել է»,- ասել է Լուչեսկուն: Միաժամանակ նա կարծում է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել: Միրչա Լուչեսկուն նշել է, որ հիմա կարևոր է յուրաքանչյուր մարզում և յուրաքանչյուր ստուգողական հանդիպում: Նա նշել է, որ պետք է փորձել խուսափել վնասվածքներից և պատրաստվել «Բորուսիայի» հետ խաղին, որն այս տարի իր պաշտոնական խաղերը «Շախտյորից» շուտ է սկսում, հնարավորինս լավ մարզավիճակում. «Այս զույգում շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կպատրաստվենք: Ես չեմ ուզում, որպեսզի մեզ մոտ նահանջ լինի: Մենք պետք է Եվրոպայի բոլոր ակումբների հետ խաղանք առնվազն հավասարի պես»,- ասել է Լուչեսկուն: Մարզիչը նշել է, որ թիմին սպասվում է 15 ստուգողական հանդիպում` 5-ական խաղ համապատասխանաբար էմիրաթական, իսպանական և թուրքական հավաքներում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |