Քաղաքագետ.Հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել ու հեռացնել գործող իշխանություններին

Քաղաքագետ.Հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել ու հեռացնել գործող իշխանություններին

PanARMENIAN.Net - Քաղաքական դաշտի ներկայիս վիճակը բնական է, քանի որ խորհրդարանական ուժերը իմաստ չտեսան ու չմասնակցեցին ընտրություններին` հայտարարելով, որ ազատ մեխանիզմ չկա: Իրականում պատճառները շատ ավելի խորքային են: Այսպես է մտածում քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ նշված ազատ ընտրությունների մեխանիզմների բացակայությունը նորություն չէ, բայց քաղաքական ուժերը շարունակում էին գործել` իրար կամ իշխանություննեի հետ ստվերային պայմանավորվածություններով:

«Այս գործընթացի տեր-տիրականը գործող իշխանություններն են: Այս խաղի կանոնները նրանք են դրել սեղանին` ակնկալելով, որ կմնան միակ ուժը: Հասարակությունը մնաց մեն-մենակ իշխանությունների հետ», - ասաց Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով` նման իրավիճակում արդեն հայտնված այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը կարող է ինքնակազմակերպվել, միջոց գտնել ու արմատավորել ազատ ընտրությունների համակարգը` հեռացնելով գործող իշխանություններին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---