Փորձագետ. Վրաստանը կախված է Ադրբեջանից![]() 9 հունվարի 2013 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում երկիշխանություն է: Մի կողմում վրացական խորհրդարանում մեծամասնություն կազմող «Վրացական երազանք» դաշինքի ձևավորած նոր կառավարությունն է, մյուս կողմում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ հին իշխանությունների ներկայացուցիչներն են: Նրանց միջև առկա է կոնֆլիկտ, որը կհանգուցալուծվի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններով: Այսօր ասուլիսի ժամանակ Վրաստանի ներքաղաքական վիճակը նկարագրեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: Խոսելով վարչապետ Բիձինիա Իվանիշվիլիի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին` փորձագետն առանձնացրեց Բ. Իվանիշվիլիի կայացած և սպասվող պաշտոնական այցերը Բրյուսել, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, որից հետո միայն Վրաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ: «Բաքու կատարած այցը և դրանից առաջ արված հայտարարությունները, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին, ցույց տվեցին, որ նոր իշխանությունները փորձում են բիզնես տրամաբանությամբ նոր իրականություն ստեղծել հարևան պետությունների հետ հարաբերություններում: Սակայն դա դժվար գործընթաց է, քանի որ Վրաստանը կախված է Ադրբեջանից: Երկաթգիծը կառուցելու համար Վրաստանը ֆինանսական միջոցներ չունի: Եթե 2011-ին Ադրբեջանից 200 մլն ստացավ 2 տոկոս տոկոսադրույքով, 2012-ին 600 մլն-նն արդեն 5 տոկոսով: Բայց պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանը գազը ներքին շուկայում սպառում է 135 դրամով, Վրաստանին վաճառում` 145, իսկ Եվրոպային` 245 դրամով», - ասաց Ջոնի Մելիքյանը: Իվանիշվիլիի` Հայաստան կատարվելիք այցի մասին փորձագետն ասաց, որ այն կլինի ճանաչողական, կքննարկվեն սոցիալ-տնտեսական հարցեր, և ինչու ոչ, նաև սահմանների ճշտման հետ կապված հարցեր: Ջոնի Մելիքյանը նշեց` կարելի է սպասել, որ այդ այցից հետո կձևավորվի հայ-վրացական հարաբերությունների նոր ձևաչափ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |