Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Քադդաֆիի ներմուծած «Մեծ Ջավահիրիա» անվանումից

Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Քադդաֆիի ներմուծած «Մեծ Ջավահիրիա» անվանումից

PanARMENIAN.Net - Լիբիայի ազգային կոնգրեսը միաձայն օրինագիծ է ընդունել «Մեծ Ջամահիրիա» անվանումից հրաժարվելու մասին, որը 1986թ. ներմուծեց Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆին,հայտնում է «Ինտերֆաքսը» միջարաբական «Էլաֆ» թերթի վրա հղումով:

Ասվում է, որ «Լիբիայի Պետություն» նոր անվանումը ժամանակավոր է և կփոխարինվի նոր Սահմանադրության ընդունումից հետո: Ըստ օրենսդիրների, լիբիական իշխանությունները որոշել են փոխել երկրի անվանումը քաղաքացիների և ՀԿ-ների պահանջով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---