9-ամյա Տիգրանին գիշերօթիկ դպրոցում ծեծող դաստիարակի դեմ կարգապահական տույժ է կիրառվել

9-ամյա Տիգրանին գիշերօթիկ դպրոցում ծեծող դաստիարակի դեմ կարգապահական տույժ է կիրառվել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցն ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։ Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննում է ոստիկանությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Տիգրան Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է սննդով և հագուստով, մինչ պարզվեն երեխայի` գիշերօթիկ հաստատությունից փախուստի բոլոր հանգամանքները:

Տիգրանը Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից փախել էր դեկտեմբերի 19-ին: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը, պարբերաբար ծեծել է նրան, ինչի պատճառով էլ նա փախել է գիշերօթիկից:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---