Սիրիացի ընդդիմադիրներն ազատել են 48 իրանցիների՝ իրենց 2130 կողմնակիցների հետ փոխարինելու դիմաց

Սիրիացի ընդդիմադիրներն ազատել են 48 իրանցիների՝ իրենց 2130 կողմնակիցների հետ փոխարինելու դիմաց

PanARMENIAN.Net - Սիրիացի ընդդիմադիրներն ազատ են արձակել Իրանի 48 քաղաքացիների, որոնք ավելի վաղ պատանդ էին վերցվել Դամասկոսի մերձակայքում, հաղորդում է կիրանական Press TV հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդվում է, իրանցիների ազատման դիմաց Սիրիայի կառավարությունն ազատ է արձակել ընդդիմադիրների 2130 կողմնակից բանտարկյալների:

Սիրիացի ապստամբները պնդում էին, որ իրանցիները, որոնք պատանդ էին վերցվել 2012թ օգոստոսի 4-ին, վարձկաններ էին, որոնք երկիր էին եկել ապստամբությունը ճնշելու համար: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---