ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Աֆղանստանից 2014թ. հետո

ԱՄՆ-ն կարող է ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Աֆղանստանից 2014թ. հետո

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը դիտարկում է ամբողջությամբ իր զորքերը Աֆղանստանից դուրս բերելու հավանականությունը 2014թ. հետո, հայտարարել է նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Դեռ 2012-ի կեսին ԱՄՆ վարչակազմը ենթադրում էր, որ Աֆղանստանում կմնան 6-15 հազար զինծառայողներ: Ծրագրերի շտկումը կատարվել է նախկին սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրելուն զուգահեռ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ և Աֆղանստանի միջև բանակցությունները տեղի կունենան ուրբաթ օրը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---