Ոսկին թանկանում է կենտրոնական բանկերից նորությունների նախօրեին

Ոսկին թանկանում է կենտրոնական բանկերից նորությունների նախօրեին

PanARMENIAN.Net - Ոսկու գներն աճում են, քանի դեռ ներդրողները սպասում են եվրոյի գոտու ու Ճապոնիայի ԿԲ-ների խորհրդակցությունների արդյունքին:

Անցած շաբաթ ոսկին էժանացավ, հասնելով վերջին չորս ամիսների նվազագույն նիշին՝ 1,630 դոլարին մեկ ունցիայի դիմաց, քանի որ ներդրողներին վախեցրեց Դաշնային ռեզերվային համակարգի վերջին արձանագրությունը, որը ցույց տվեց, որ մտավախություն կա «քանակական մեղմացման» կողմնակի հետևանքների առումով:

2012թ. ոսկին թանկացել է արդեն 12-րդ տարին անընդմեջ ԱՄՆ ու Եվրոպայի ԿԲ խթանիչ միջոցների հաշվին: Ըստ վերլուծաբանների, Ճապոնիայի բանկը հունվարին կդիտարկի քաղաքականության հետագա մեղմացումը, իսկ Եվրոպական կենտրոնական բանկը չի փոխի տոկոսադրույքները հինգշաբթի կայանալիք խորհրդակցության ժամանակ:

Գներին կարող է աջակցել պահանջարկի աճը Ասիայի ֆիզիկական շուկայում, հատկապես ոսկու խոշոր սպառող հանդիսացող երկրներում՝ Չինաստանում և Հնդկաստանում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---