Փորձագետներ.Իրանը կարող է փորձել Սիրիայից դուրս բերել չհարստացված ուրանի պաշարները

Փորձագետներ.Իրանը կարող է փորձել Սիրիայից դուրս բերել չհարստացված ուրանի պաշարները

PanARMENIAN.Net - Միջուկային ոլորտի փորձագետները մտավախություն ունեն սիրիական բարձրորակ չհարստացված ուրանի ճակատագրի համար: Որոշ փորձագետների կարծիքով, Իրանը, որն ուրանի մեծ կարիք ունի, կարող է փորձել դուրս բերել այն Սիրիայից, փոխանցում է Ռոսբալթը:

Սիրիական ուրանի մասին հստակ տվյալներ չկան, սակայն The Financial Times-ի փորձագետները նշում են, որ Սիրիայում կառուցվել է հյուսիսկորեականի նման ռեակտոր, որի համար սկզբնական փուլում 50 տոննա ուրան է պետք եղել: Դա թույլ է տալիս ենթադրել, որ սիրիական ռեժիմն իր վերահսկողության տակ ունի այդքան ուրան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---