ՍԴՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 9 հունվարի 2013 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով: Օրակարգում եղել է Հայաստանի նախագահական ընտրությունների հարցը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են կուսակցությունից, ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը որոշել է. Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված որոշակի բարեփոխումները, նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը, մամուլի ազատության շեշտակի բարձրացումը, ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը, անպատժելիության վերացման շուրջ արված որոշակի քայլերը, արտաքին քաղաքական ձեռքբերումները, ինչպես նաև գալիք մարտահրավերները, նախընտրական ծրագրի ընդգծված սոցիալական բնույթը, Ցեղասպանության հարցում պահանջատիրական կեցվածքն ու հայտարարությունները, Արցախի անվտանգության ապահովումն ու շահերի համալիր պաշտպանությունը, նախագահական ընտրություններին սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Միևնույն ժամանակ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարում է, որ շարունակում է գործել իբրև ինքնուրույն քաղաքական ուժ, չունի որևիցե քաղաքական պայմանավորվածություն որևիցե հարցում, ուստի իրեն իրավունք է վերապահում լինել գործող նախագահի և իշխանությունների քննադատը՝ հնարավոր ոչ ճիշտ քաղաքական քայլերի դեպքում: ՍԴՀԿ վարչությունը նաև հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը վերընտրվելու դեպքում կանի հետևյալ քայլերը. 1. Կտրուկ պայքար օլիգարխիայի դեմ 2. Մենաշնորհների վերացում 3. Քաղաքականության և բիզնեսի տարանջատում 4. Կրիմինալի հեռացում քաղաքական պաշտոններից 5. Պայքար արտագաղթի պատճառների դեմ 6. Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչման հետապնդում 7. Արցախի իրավունքների շարունակական պաշտպանում»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |