Ռումինիայի միակ ԱԷԿ-ում ռեակտորի արտահերթ անջատում է գրանցվել

Ռումինիայի միակ ԱԷԿ-ում ռեակտորի արտահերթ անջատում է գրանցվել

PanARMENIAN.Net - «Չերնավոդէ» ռումինական ԱԷԿ-ի երկու ռեակտորներից մեկը հունվարի 9-ին շտապ կերպով անջատվել է: Աշխատանքի դադարեցումը տեղի է ունեցել այն պատճառով, որ էլեկտրական գեներատորի սառեցման համակարգում թերություններ են ի հայտ եկել:

ԱԷԿ-ում իրավիճակը վերահսկող օպերատոր-ընկերությունը հայտարարել է, որ միջադեպը ազդեցություն չի ունենա երկրի էլեկտրամատակարարման վրա: Այս մասին հաղորդում է Mediafax գործակալությունը:

«Չերնավոդէի» երկու ռեակտորներն էլ արտադրվել են Կանադայում: Այս մասին փոխանցում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---