Գեղարդ Մուսասի. Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում կարևոր է, և Կայլի դեմ մենամարտը ոչնչով չի տարբերվում մյուսներից10 հունվարի 2013 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին` Strikeforce-ի վերջին շոուի ընթացքում, կիսածանր քաշային կարգում այդ կազմակերպության նախկին չեմպիոն Գեղարդ Մուսասին կմենամարտի Մայք Կայլի դեմ: Հայ մարզիկը ընդգծել է, որ այդ հանդիպումը դիտում է որպես տիտղոսային մանամարտ, քանի որ պարտության դեպքում շատ կհեռանա չեմպիոնական գոտուց: «Յուրաքանչյուր մենամարտն էլ կարևոր է ինձ համար և այս մեկը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Ես կենտրոնացել եմ մենամարտի վրա. ամեն ինչ ինքներդ կտեսնեք»,-ասել է Մուսասին: Մարզիկն ասել է, որ օպտիմալ կլիներ 2013-ին անցկացնել ևս 3 մենամարտ` հավելելով, որ չի ընտրում իր հակառակորդներին և պատրաստ է մենամարտելու ցանկացածի հետ: «Իմ նպատակը տիտղոսը նվաճելն է: Ես չեմ ձգտում լավագույնը լինել` անկախ քաշից: Ես պարզապես ցանկանում եմ գոտի նվաճել միջին կամ կիսածանր քաշային կարգում: Եթե նվաճեմ դրանցից մեկը, ապա մեկ այլ նպատակ կունենամ, օրինակ` չեմպիոն դառնալ երկու քաշային կարգերում: Սակայն այդ ամենն ապագայում: Այժմ ես կենտրոնացել եմ Մայք Կայլի հետ մենամարտի վրա»,-Մուսասիի խոսքը փոխանցոմ է allboxing.ru-ն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |