Գործազրկությունը Հունաստանում հասել է գրեթե 27 տոկոսի

Գործազրկությունը Հունաստանում հասել է գրեթե 27 տոկոսի

PanARMENIAN.Net - Գործազրկությունը Հունաստանում հասել է ռեկորդային չափերի՝ գրեթե 26,8 տոկոսի, հայտնել է երկրի Elstat վիճակագրական ծառայությունը: Առաջին անգամ 25 տոկոսի ռեկորդային նիշը հաղթահարվեց նախորդ տարվա հուլիսին:

Մեկ ամսում գործազուրկների թիվն աճել է ավելի քան 36 հազարով, իսկ 2011թ. հոկտեմբերից՝ 368 հազարով, հայտնում է Elstat-ը: Գործազրկության առավել բարձր մակարդակը գրանցվել է երիտասարդների թվում՝ 56,6 տոկոս: Կանանց շրջանում գործազրկությունն ավելի բարձր տոկոս է կազմում՝ Գործազրկության աճին ու խորը տնտեսական անկման են հանգեցրել մասնավորապես պետծախսերի կրճատումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---