ATP-ն նոր հովանավորչական պայմանագիր է ստորագրել շվեյցարական Rolex ընկերության հետ10 հունվարի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - АТР-ն հայտարարել է շվեյցարական Rolex ընկերության հետ նոր հովանավորչական պայմանագիր ստորագրելու մասին: Նոր պայմանագիրն ուժի մեջ է մտել 2013-ի հունվարի 1-ից: «Մենք ուրախ ենք հայտարարել Rolex ընկերության հետ համագործակցությունը վերսկսելու մասին, որը հեղինակավոր ապրանքանիշ է բազմամյա սպորտային ավանդույթներով: Նոր պայմանագիրն ընդգծում է մեր մարզաձևի զարգացման գլոբալ բնույթը: Հովանավորները հաճույքով միջոցներ են ներդնում պրոֆեսիոնալ թենիսի մեջ»,- մեկնաբանել է այդ որոշումը ATP նախագահ Բրեդ Դրյուետը: Պայմանագրի համաձայն, Rolex-ը դարձել է ATP-Տուրի համար ժամացույցների պաշտոնական մատակարարը, ինչպես նաև ընդլայնել իր մասնակցությունը ATP ամփոփիչ առաջնության աջակցության մեջ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |