ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է 7 հուլիսի 2005 - 08:51 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում Ուկրաինա ներմուծվող կոնյակի ծավալներով`առաջ անցնելով Մոլդովայից եւ Ֆրանսիայից: Ուկրաինայում Հայաստանին, Մոլդովային եւ Ֆրանսիային բաժին է ընկնում կոնյակի ներմուծման 78 տոկոսը դրամային արտահայտմամբ, սակայն անվիճելի առաջատար շարունակում է մնալ Հայաստանը, որի մասնաբաժինը կազմում է շուկայի 46 տոկոսը: 2005 թվականին Երեւանի կոնյակի գործարանը մտադիր է ավելացնել իր արտադրանքի արտահանումները Ուկրաինա` հասցնելով այն 350 հազար լիտրի: «Պերնո Ռիկար Ուկրաինա» ընկերության գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանի խոսքերով, Երեւանի կոնյակի գործարանն գրավումէ է 6 տարեկան կոնյակների ուկրաինական շուկայի 70 տոկոսը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |