ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդարանի որոշ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի հոկտեմբերի 3-ին նախանշված ԵՄ-Թուրքիայ բանակցությունները չպետք է սկսվեն: Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստատեսությունը, Ֆրանսիայի կառավարող «Ժողովրդական շարժում միության» անդամ Ժակ Թույբոնն այդ հայտարարության մեջ խստորեն քննադատել է Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով Եվրահանձնաժողովի պատրաստած շրջանակային փաստաթուղթը: ԵՄ հանձնաժողովին մեղադրելով անպատասխանատվության մեջ, Թույբոնն ասել է, որ փաստաթղթում անպայման պետք է ներառվեն Հայոց ցեղասպանության եւ Կիպրոսի հանրապետության հարցերը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---