Սիրիան մեղադրում է Թուրքիային Հալեպ քաղաքում ձեռնարկությունները թալանելու մեջ

Սիրիան մեղադրում է Թուրքիային Հալեպ քաղաքում ձեռնարկությունները թալանելու մեջ

PanARMENIAN.Net - Սիրիան մեղադրում է Թուրքիային Հալեպ քաղաքում ձեռնարկությունների կողոպուտին մասնակցություն ունենալու մեջ: Դամասկոսը կոչ է անում ՄԱԿ ԱԽ-ին միջոցներ ձեռնարկել խնդրի լուծման համար: Հունվարի 10-ին Սիրիայի ԱԳՆ-ը հատուկ ուղերձ է հղել ԱԽ-ին և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում ասվում է, որ Հալեպում ավելի քան 1000 ձեռնարկություններ կողոպտված են, հումքը, սարքավորումները և նյութերը տեղափոխվել են Թուրքիա:

Փաստաթղթում նշվում է, որ կողոպուտն իրականացվել է թուրքական կառավարության հավանությամբ: Սիրիան պահանջում է, որ որպեսզի Թուրքիան վերադարձնի թալանվածը և փոխհատուցի վնասները, հաղորդում է isra.com-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---