ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ 7 հուլիսի 2005 - 09:09 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Ախալքալաքում (Վրաստան) կանցկացվի Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումը: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը, որը Վրաստանի խորհրդարանի չորս այլ հայազգի պատգամավորների հետ գտնվում է Երեւանում` Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Հ.Մովսիսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Խորհրդարանականը նշել է, որ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերումից հետո տեղի հայ բնակչությունն աշխատատեղերի հետ կապված խնդիրներ չի ունենա, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |