Կառլեն Մկրտչյան. Արձակուրդս անցկացրել եմ Հայաստանում, ուժ հավաքել հարազատների և մտերիմների միջավայրում![]() 10 հունվարի 2013 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը անցած ձմեռային խաղաշրջանը երկար կհիշի: «Մեկ տարի առաջ ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Հասմիկի հետ, բայց միմյանցից հեռու էինք ապրում: Նա՝ Երևանում, ես՝ Դոնեցկում: Ես պարբերաբար լինում էի Հայաստանում, բայց այս տարի որոշեցի վերջնականապես օրինականացնել մեր հարաբերությունները: Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղն էր, իսկ դրանից հետո տեղի ունեցավ երկար սպասված իրադարձությունը: Այդ օրը մեծ հանդիսություն չեղավ, ներկա էին միայն մտերիմները և ընկերները: Կինս Դոնեցկ կգա արդեն ձմեռային հավաքներից հետո՝ մարտին: Իմ հարսանիքին ներկա էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ»,- Մկրտչյանի խոսքերը հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը նշել է, որ արձակուրդն անցկացրել է Հայաստանում, ուժ հավաքել հարազատների և մտերիմների միջավայրում: «Արձակուրդի ընթացքում ես փորձում էի լավ մարզավիճակում մնալ: Շաբաթական մեկ-երկու անգամ ընկերներով հավաքվել ենք Երևանում, ֆուտբոլ խաղացել: Հիմա եկել է արդյունավետ մարզվելու և գարնանային խաղաշրջանին կազմ ու պատրաստ մոտնելու ժամանակը»,- ասել է Մկրտչյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |