ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵՎՐԱՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ 7 հուլիսի 2005 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Հայաստանը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների քննարկմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը: Վերջին ուղղումները նախագծում արվել են Հայաստանի Ազգայի Ժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստի ընթացքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Եվրափորձագետների հետ պայմանավորվածության համաձայն, սահմանադրական բարեփոխումների փաթեթում, մասնավորապես, ներառվել են կետեր, որոնք նախատեսում են խորհրդարանի լիազորությունների ավելացում կառավարության ձեւավորման ընթացքում, նախագահական լիազորությունների սահմանափակում դատավորների նշանակման հարցում, ինչպես նաեւ ընտրովի դարձնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Վենետիկի հանձնաժողովի այս առաջարկները համընկնում են արդեն 1,5 տարի խորհրդարանական աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր կուսակցությունների պահանջների հետ: Այնուամենայնիվ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը շարունակում է մերժել նախագահի եւ իշխող կոալիցիայի կողմից առաջարկված երկրի հիմնական օրենքի փոփոխությունները: Նշենք, որ Հայաստանում սահամանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը քննարկելուց հետո, Վենետեիկի հանձնաժողովի փորձագետները հուլիսի 20-ին կներկայացնեն իրենց վերջնական եզրակացությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |