Մահացել է գեղանկարիչ Վլադիմիր Սահակյանը![]() 10 հունվարի 2013 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին մահացել է գեղանկարիչ, պրոֆեսոր Վլադիմիր Սահակյանը։ Նա երկար տարիներ իր անփոխարինելի ծառայությունն է մատուցել Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գծանկարչության ամբիոնում: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 11-ին: Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1932 թվականին Երևանում: 1983-ին Երևանի Նկարիչների տան ցուցասրահում բացել է 1-ին անհատական ցուցահանդեսը, իսկ 1986-ին` 2-րդ և 3-րդ անհատական ցուցահանդեսները Դոնեցկ և Մարիուպոլ քաղաքներում: Երկու տարի անց ջրաներկի 4-րդ անհատական ցուցահանդեսն է ունեցել Նեպալում: 1977 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 2002 և 2004 թվականներին ևս Երևանում ունեցել է ցուցահանդեսներ: 2004-ին դարձել է Բնության և Հասարակայնության Միջազգային Ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, 2007-ից Եվրոպայի «Բնական գիտությունների» ակադեմիայի իսկական անդամ է և ակադեմիկոս: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |