«ՀԺ». Հնարավոր է՝ Էթիկայի հանձնաժողովը արտահերթ նիստ անցկացնի

«ՀԺ». Հնարավոր է՝  Էթիկայի հանձնաժողովը արտահերթ նիստ անցկացնի

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կգումարի իր այս տարվա առաջին նիստը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ փոքրիկ հավանականություն կա նաև արտահերթ նիստի, բայց հունվարի 17-ը հերթական նիստի ամսաթիվն է: Այդ օրը քննարկվելու է 3 հարց, որ հանձնաժողովը վարույթ է ընդունել նախորդ տարեվերջին: Դրանք են «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումը ԲՀԿ անդամ պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, Արմեն Ռուստամյանի դիմումը 83 պատգամավորների վերաբերյալ և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» դիմումը ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի վերաբերյալ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---