Ռոման Բերեզովսկին կարծում է, որ դարպասապահներին հաճախ փոխելը սխալ է11 հունվարի 2013 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին արտահայտվել է ֆուտբոլում դարպասապահների ռոտացիայի թեմայով և հայտարարել, որ դարպասապահներին հաճախ փոխելը սխալ է: «Դարպասապահը չի կարող բոլոր խաղերն իդեալական անցկացնել: Հաջողությունը կարող է երես թեքել նրանից, երբեմն հանգստանալն օգտակար է լինում: Նման դեպքում շանս է ստանում երկրորդը: Իսկ դարպասապահներին հաճախ փոխելը սխալ է: Օրինակ, պաշտպանները վարժվում են մեկի խաղաոճին, և նրանց համար բարդ է անընդհատ փոխվելը»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է championat.com-ը: Դարպասապահի խոսքով, նման իրավիճակում նա, ով չի խաղում, հուսահատվում է, սկսում ավելի վատ մարզվել, և, որպես կանոն, դեգրադացիա ապրել: Նա կարծում է, որ նման դեպքերում կարևոր է մարզչական հոգեբանական աջակցությունը, մարզչի մշտական ուշադրությունը և անհատական զրույցները. «Այդ ժամանակ փոխարինողը կգիտակցի թիմում իր դերի կարևորությունը»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |