Դավիթ Նալբանդյան. Ես հրաժարվել եմ Australian Open-ում ելույթից, որպեսզի Դևիսի գավաթում լինեմ հիանալի մարզավիճակում

Դավիթ Նալբանդյան. Ես հրաժարվել եմ Australian Open-ում ելույթից, որպեսզի Դևիսի գավաթում լինեմ հիանալի մարզավիճակում

PanARMENIAN.Net - Արգենտինայի թենիսի հավաքականի անդամ Դավիթ Նալբանդյանը պատմել է, որ Գերմանիայի հավաքականի դեմ Դևիսի գավաթի առաջին խաղը հեշտ չի լինի:

«Գերմանիան շատ լավ թենիսիստներ ունի: Ես հրաժարվել եմ Australian Open-ում ելույթից, որպեսզի Դևիսի գավաթում լինի հիանալի մարզավիճակում»,- ասել է Նալբանդյանը:

Թենիսիստը նշել է, որ Արգենտինան հիանալի թիմ և հիանալի ավագ ունի, որոնք միասին կարող են նվաճել գավաթը. «Ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր թիմը դառնա Դևիսի գավաթի հաղթող: Դրա համար ես ինչպես միշտ կգործադրեմ բոլոր ջանքերը»: Արգենտինայի և Գերմանիայի հավաքականների միջև Դևիսի գավաթը կկայանա փետրվարի 1-3-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---