ԵԱՀԿ ՄԽ-ԻՆ Է ՈՒՂՂՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտություններին նվիրված Դարտմունդի կոնֆերանսի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի մասնակիցները ԵԱՀԿ Մինսկի խմբին են հղել «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղ գործընթացի վերաբերյալ շրջանակային պայմանագրի նախագիծը», որը մշակվել է Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնայի Ղարաբաղի հանրության ներկայացուցիչների միջեւ երկխոսության ութերորդ փուլի ընթացքում: Այդ մասին հայտարարել է կոնֆերանսի մասնակիցներից մեկը, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, առաջիկայում այդ փաստաթուղթը կներկայացվի նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---