Հայաստանում անասնապահության ոլորտի պոտենցիալը ողջ ծավալով չի օգտագործվում11 հունվարի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ միասին իրագործում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» հնգամյա ծրագիրը: Ծրագիրը (2011-2015) նպատակ ունի աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքներին անասնապահական առավել մրցունակ և կայուն համակարգերի ստեղծման հարցում: «Հայաստանում անասնապահության ոլորտը մեծ պոտենցիալ ունի, որը ողջ ծավալով չի օգտագործվում»,- հունվարի 11-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Նա նաև հաղորդել է, որ Հայաստանում 350 հազար ֆերմերային տնտեսություններից 250 հազարն ընդգրկված են անասնապահության ոլորտում: Նրա խոսքով, Հայաստանի լեռնային շրջանների հեռավոր արոտավայրերը գրեթե չեն օգտագործվում, իսկ գյուղերի մոտ գտնվող արոտավայրերը ծանրաբեռնված են, որի արդյունքը ցածր արտադրողականությունն է: Դրա հետ կապված փորձագետը պարզաբանել է, որ հեռավոր արոտավայրեր տանող ճանապարհները դժվարանցանելի են, ուստի ծրագրի շրջանակներում նախատեսվում է այդ ճանապարհների բարեկարգումը, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը: Կստեղծվեն նաև կաթի ընդունման և վերամշակման կետեր: Ինչպես հաղորդել է Գագիկ Խաչատրյանը, ծրագրի շրջանակներում 55 համայքներից 54-ում ստեղծվել են սպառողական կոոպերատիվներ, որոնք զբաղվում են համայնքներից արոտավայրերի, գյուղտեխնիկայի վարձակալությամբ, ստեղծվում են ոչ մեծ վերամշակող արտադրություններ, տարվում են այլ աշխատանքներ: Առաջարկվող ծրագրի տևողությունը 5 տարի է, ընդհանուր արժեքը նախատեսվում է 21.3 մլն դոլար, որից 16.0 մլն դոլարը` Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) վարկ, իսկ 3,5 մլն դոլարը` ՀՀ կառավարության և 1,8 մլն դոլար շահառուների համաֆինանսավորում: Վարկային միջոցները տրամադրվել են արտոնյալ պայմաններով 0,75 տոկոս տարեկան տոկոսադրույքով 20 տարի մարման ժամկետով: Դրանցից 10 տարին` արտոնյալ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |