Էրդողանը խոստացել է անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի ՔԱԿ անդամներն անարգել լքեն Թուրքիան![]() 11 հունվարի 2013 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծում է, որպեսզի Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներն անարգել լքեն Թուրքիան, ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Ըստ նրա, ավելի վաղ Թուրքիայում միջադեպ է եղել, երբ ՔԱԿ անդամ գրոհայինները, հեռանալով Թուրքիայից, հարձակման են ենթարկվել բանակի կողմից: Այս անգամ Թուրքիան երաշխավորում է ՔԱԿ անդամների անվտանգությունը, եթե նրանք հեռանան երկրից, նշել է նա: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի նպատակն է, որ ՔԱԿ-ը հրաժարվի ահաբեկչությունից և նրա անդամները լքեն երկիրը: Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր է լուծել ահաբեկչության խնդիրը նվազագույն զոհերի գնով: Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ հետ, որը պահանջում է քրդական անկախ պետության ստեղծում, շարունակվում է արդեն 25 տարի, և տարել է մոտ 40 հազար կյանք: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և ԵՄ կողմից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |