ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի նիստում այսօր կքննարկվի Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Կամավոր վերաբնակեցման ընթացքի կանոնակարգման մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին արձանագրության վավերացման մասին օրենքը: Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում եւ երկարաձգվել է 2004 թվականին Երեւանում: Պայմանավորվածության առարկա է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիների մի պետության տարածքից մյուսը վերաբնակեցման եւ վերաբնակների եւ նրանց ընտանիքների անդամների ունեցվածքային իրավունքների պաշտպանության կարգը: Մասնավորապես, նախատեսվում է ազատել վերաբնակներին մաքսային տուրքերից, հարկերից եւ գանձումներից: Ռուսաստանն ու Հայաստանը պարտավորվում են աջակցել վերաբնակներին եւ նրանց ընտանիքների անդամներին կացարանի վարձակալման, ձեռք բերման եւ կառուցման հարցերում: Իրավաքաղաքացիական վեճերը վերաբնակների եւ շահագրգիռ անձանց միջեւ այն սեփականության վերաբերյալ, որը գտնվում է մեկնման պետության տարածքում, պետք է կարգավորվեն դատական կարգով այդ պետության տարածքում ըստ նրա օրենսդրության: Կամավոր վերաբնակեցման ընթացքի կանոնակարգման մասին համաձայնագրի գործողության ժամեկտը երկարացնելու մասին արձանագրությունը Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ հավանության է արժանեցել Ռուսաստանի կառավարության կողմից 2005 թվականի մայիսի 16-ին: Փաստաթղթի համաձայն ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Չեկալինը նշանակվում է ՌԴ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը ՌԴ Դաշնային Ժողովի պալատներում այդ հարցի քննարկման ընթացքում:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---