Հունվարի 14-ին Նյոնում կկայանա ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների նախագահների հանդիպումը![]() 11 հունվարի 2013 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի կանոնադրական փաստաթղթերի վերամշակման գործընթացի շրջանակներում հունվարի 24-ին Նյոնում եվրոպական ֆուտբոլի տանը տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների նախագահների և գլխավոր քարտուղարների հանդիպումը: Հանդիպմանը կքննարկվեն ՖԻՖԱ-ի կանոնադրության համար առաջարկված մի շարք շտկումներ: Հանդիպումն անցկացվում է ՖԻՖԱ-ի խնդրանքով կազմակերպության կազմի մեջ մտնող բոլոր ազգային ասոցիացիաների հետ հնարավոր շտկումների առիթով խորհրդակցելու շրջանակներում: Հանդիպումից հետո կկայանա ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյի մասնակցությամբ մամլո ասուլիս: «ՈւԵՖԱ-ն ցանկանում է համոզվել նրանում, որ ՖԻՖԱ-ի կանոնադրական փաստաթղթերի վերամշակման գործընթացում կպահպանվեն արդյունավետ կառավարման սկզբունքները և բոլոր շտկումները հստակ կբացատրվեն մեր ազգային ասոցիացիաներին, որպեսզի նրանք կարողանան որոշել իրենց դիրքորոշումը»,- ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը: Օրակարգի գլխավոր կետերն են. ՖԻՖԱ-ի կանոնադրությունում շտկումների քննարկումը` հաստատված 2012-ին ՖԻՖԱ-ի կոնգրեսում, ՖԻՖԱ-ի կանոնադրությունում առաջարկված պոտենցիալ ուղղումների քննարկումը, այդ շտկումների նկատմամբ ՈւԵՖԱ-ի ասոցիացիաների դիրքորոշումը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |