ՎՐԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՇԱԴԻՐ ԵՆ ԵՐԿՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Մելիք Ռաիսյանին, Հայկ Մելտոնյանին, Համլետ Մովսիսյանին, Հենզել Մկոյանին եւ Վան Բայբուրթին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերը նշեցին, որ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի կրթության նախարարները եւ քննարկվել են հայկական դպրոցները դասագրքերով ապահովման ու կրթական համակարգին առնչվող այլ խնդիրներ: Ինչպես նշել է Արթուր Բաղդասարյանը, վրացահայերի խնդիրները մշտապես Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում են` սկսած սոցիալ-տնտեսականից մինչեւ գիտական ու մշակութային կապերը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ պայմանավորվածության համաձայն` երկու խորհրդարանների նախագահները կլինեն Սամցխե-Ջավախեթիում` տեղում ծանոթանալու իրավիճակին ու կատարված աշխատանքներին: Ա.Բաղդասարյանը կարեւորել է նաեւ մշտական կապը Հայաստանի Ազգային ժողովի ու Վրաստանի հայ պատգամավորների միջեւ: Վրացահայ պատգամավորները, նշելով Վրաստանի իշխանությունների ուշադիր վերաբերմունքը հայ համայնքի խնդիրներին, ցանկություն հայտնեցին, որ կոնկրետ ծրագրեր մշակվեն եւ բյուջեում ֆինանսներ ամրագրվեն այդ ծրագրերի կատարման համար:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---