ԱԱԽ քարտուղար. 2013-ին կուժեղացվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային անվտանգությունը![]() 11 հունվարի 2013 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի ընթացում Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում գործել են 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք մշակել են Հայաստանի ռազմավարական զարգացման և անվտանգության ապահովմանն առնչվող փաստաթղթեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նկատեց, որ այդ փաստաթղթերի մի մասը հավանության է արժանացել ԱԱԽ նիստերում և հաստատվել է ՀՀ նախագահի կողմից: «2012թ.-ը Ազգային անվտանգության խորհրդի համար լարված տարի էր: Հաստատվել է ՀՀ-ԵՄ համագործակցության մասին փաստաթուղթը, ինչպես նաև կարևորում եմ ահաբեկչության դեմ պայքարի ՀՀ ազգային ռազմավարությունը»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ քարտուղարը կարևորեց ՀՀ-ի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, նա առանձնացրեց այս տարի Հայաստանում տեղի ունեցած «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 2000 զինվորականներ: Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, ԱԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ 2013-ին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա կստեղծխվի, որը ռազմական ոլորտի մասնագետներ կպատրաստի: Ռուսական ռեսուրսների ներգրավմամբ կարդիականացվի և կուժեղացվի հայ-թուրքական և հայ-իրանական սահմանային անվտանգությունը: «Մենք կխորացնենք ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ և համագործակցություն կհաստատենք ՌԴ ռազմաարդյունաբերական ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների հետ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |