Արտակ Շաքարյան. Սահմանակետ բացելով, Թուրքիան նաև ապակայունացնող տարր կուղղարկի Հայաստան11 հունվարի 2013 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կայքէջում հայ-թուրքական սահմանը սիրիահայերի համար առանց նախապայմանների բացմանն ուղղված ստորագրահավաքի դրական կողմի ու վտանգների մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Պրոակտիվություն է: Այս անգամ ոչ թե Թուրքիայի որևէ սցենարի ենք արձագանքում, այլ վերջապես մենք ենք սցենար առաջարկում: Ցանկացած արդյունքի դեպքում հայ-թուրքական հարաբերությունները ևս մեկ անգամ կքննարկվեն բարձր ատյաններում ու մամուլում և ոչ միայն ցեղասպանության մասով», - ասաց Արտակ Շաքարյանը: Անդրադառնալով նախաձեռնության վտանգավոր կողմին` թուրքագետը նշեց. «Թուրքիան, իր շահերից ելնելով, կարող է ընդառաջ գնալ նախաձեռնությանը: Արդյոք Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը, հաշվի առնելով, որ ոչ միայն սիրիահայեր կարող են գալ: Վերջին շրջանում Սիրիայում կտրուկ ավելանում է թալիբների ու իսլամիստների թիվը: Թուրքիան կարող է, հնարավորությունն օգտագործելով, ապակայունացնող տարր մտցնել Հայաստան»: Արտակ Շաքարյանը խոսեց նաև այն հնարավորության մասին, որ մինչև փետրվարի 4-ը 25.000 ստորագրություն կարող է չհավաքվել (միայն այդ դեպքում ԱՄՆ նախագահի վարչակազմը կանդրադառնա առաջարկին), իսկ դա կնշանակի, որ ամեն երկու սիրիահայից մեկը չի քվեարկել ու չի ուզում գալ Հայաստան: Բայց պետք է հաշվի առնել նաև, որ Սիրիայի հայաշատ քաղաքներում ու թաղամասերում էլեկտրաէներգիան ու ինտերնետն անջատված են: Թուրքագետի խոսքով` այս ամենով հանդերձ, սահմանի բացումը երկկողմանի հաղթանակ կլինի: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |