Ծանոթացիր մասնագիտություններին և կատարիր ճիշտ ընտրություն. նոր բաժին` Dasaran.am կայքում11 հունվարի 2013 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Dasaran.am» կրթական ծրագրի, Գնահատման և թեստավորման կենտրոնի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից այսօր ներկայացվել է Dasaran.am-ի կայքում տեղ գտած «Դիմորդի անկյուն» նոր նախագիծը: Հատուկ ապագա ուսանողների համար պատրաստված «Դիմորդի անկյուն»-ը թույլ է տալիս մանրամասն ծանոթանալ ՀՀ բուհերին, ընդունելության կարգին, նախապատրաստական դասընթացների մասին հայտարարություններին, անցողիկ միավորների ցանկին, ինչպես նաև ուսման վարձերի չափին: Բաժնում ներկայացված են նաև առարկայական ուղեցույց և ընդունելության միասնական քննության բոլոր առարկաների թեստերը, դրանց պատասխանները, արդյունքների գնահատման սանդղակը և առարկայական ուղեցույցները: «Դիմորդի անկյան» շնորհիվ կարելի է ծանոթանալ ՀՀ բուհերի վերաբերյալ ընդունված օրենքներին և որոշումներին, ինչպես նաև օգտվել մասնագիտական ուղեցույցից և կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նշենք, որ մասնագիտության ընտրությունը հնարավոր է անել` քննական առարկան կամ առարկաները ընտրելու միջոցով: Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում 502 դպրոց` այս պահին ունենալով ավելի քան 450.000 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 ուսուցիչներ և 20.256 ուսուցիչներ: 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 այցելություն և 42.271.801 էջադիտում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |