Կայացել է Հայաստանի տղամարդկանց շախմատի 73-րդ առաջնության վիճակահանությունը11 հունվարի 2013 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է Հայաստանի տղամարդկանց շախմատի 73-րդ առաջնության վիճակահանությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը նշել է, որ Հայաստանի առաջնությունն ամենահետաքրքիրներից մեկն է, որովհետև միշտ ընթանում է թեժ պայքարում: «Հուսով եմ, որ այս տարի էլ մենք ականատես կլինենք շատ գեղեցիկ հանդիպումների: Բոլորին մաղթում եմ լավ ելույթներ և հաջողություն»,- ասել է Լպուտյանը: Առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները` Տիգրան Պետրոսյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան- Ավետիք Գրիգորյան, Տիգրան Քոթանջյան-Արման Փաշիկյան, Հովիկ Հայրապետյան- Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Աղասարյան-Զավեն Անդրիասյան: Առաջնությունն ընթանալու է շրջանաձև մրցակարգով և խաղարկվելու է 9 տուր: 1-3-րդ տեղերը զբաղեցրածները իրավունք են ստանալու մասնակցելու 2014 թվականի Հայաստանի առաջնությանը, իսկ 1-5-րդ տեղերը` Եվրոպայի անհատական առաջնությանը: Դրամական պարգևներ են ստանալու մինչև 5-րդ տեղերը զբաղեցրածները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |