ՀԱՍԿ. Հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին11 հունվարի 2013 - 16:55 AMT PanARMENIAN.Net - 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին: «Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժնի առջև: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը` նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները: Այս պահին ստեղծված իրավիճակի և առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ նորի` մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ ապահով և անվտանգ հայրենիքի,ազատ և բարեկեցիկ կյանքի, հիրավի նոր և արդար Հայաստանի, որակյալ և կենսունակ պետության երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար` որոշակի ծրագրերի և որոշակի թիմի առկայության պայմաններում»,- ասված է ՀԱՍԿ Կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ: Կուսակցությունը հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |