Մրցույթ՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար11 հունվարի 2013 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում, գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր), Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ): Մրցույթը տեղի կունենա 2013 թվականի մարտի 1-ին, ժամը 1200-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |