2012 թ. մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն11 հունվարի 2013 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը և տարածքային բաժինները ամփոփել են 2012 թվականի գործունեության արդյունքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Ոտիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Խորհրդակցությունը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը: 2012 թ. մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով կամ 8.3%-ով պակաս է նախորդ տարվանից, այդ թվում՝ ծանր հանցադեպերի քանակը նվազել է 950 դեպքով, իսկ առանձնապես ծանրերը` 305-ով: 921 դեպքով կամ 15.3%-ով նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործություները: Անձի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 452-ով կամ 29.6%-ով, 111 դեպքով աճել են մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը, ծանր մարմնական վնասվածքների թիվը նվազել է 2-ով: Դիտավորյալ սպանությունների թիվը մնացել է անփոփոխ` 19, իսկ սպանության փորձերը նվազելեն 1-ով: 2012 թ. նախկին տարիների կասեցված քրեական գործերով բացահայտման ընդհանուր թիվն աճել է 81-ով կամ 16,8%-ով, ընդ որում վերոհիշյալ բացահայտված գործերից միայն 52-ը կասեցված էին հանցագործություն կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքում հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով, որոնց կողմից կատարվել է 541 հանցագործություն: Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել Երևանի կայազորի աշխատանքն անցած տարում և նախանշել 2013 թվականի ծրագրի հիմնական ուղղությունները: Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել առարկայական քննարկում՝ մանրամասն վերլուծվել է հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ստորաբաժանումների իրականացրած գործողությունները, հասարակական հնչողություն ստացած հանցագործությունների բացահայտման ընթացքը, ոստիկանության մայրաքաղաքային կառույցում առկա թերացումներն ու բացթողումները, կադրային, կազմակերպչական և այլ խնդիրներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |