Հունվարի 15-19-ը Հայաստանում հնդկական ֆիլմերի շաբաթ է լինելու![]() 11 հունվարի 2013 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պանկաջ Սաքսենային: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության լրատվական բաժնից: Նախարարի խոսքով հայ-հնդկական մշակութային հարաբերությունները կայուն զարգացման փուլում են և հետագա համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը: Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Հայաստանում իրականացված համատեղ մշակութային ծրագրերին, մասնավորապես` 2012 թ. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հնդկական «Ռամայանա» էպոսի հայերեն թարգմանությանը և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Հնդկական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում՝ հնդկական համույթի ներկայացումներին: 2013 թ. ևս Հայաստանում իրականացվելու են համատեղ մշակութային ձեռնարկներ: Հնդկաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրել է նախարարին, որ հունվարի 15-19-ը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի «Հնդկական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը, կցուցադրվեն հնդկական բազմաժանր ֆիլմեր /ռուսերեն լեզվով/: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |