Եգիպտոսի նախագահը այս տարվա գարնանը ծրագրում է այցելել ԱՄՆ![]() 11 հունվարի 2013 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ ծրագրում է այս տարվա գարնանն այցելել Վաշինգտոն: Նա հայտարարել է, որ պահանջելու է ԱՄՆ նախագահից ազատ արձակել «Կույր շեյխին», ով բանտում է 1993թ Միջազգային առևտրային կազմակերպության վրա հարձակում գործելու համար, փոխանցում է MIGnews-ը: Եթե այցը կայանա, ապա սա կլինի Մուրսիի առաջին այցը ԱՄՆ՝ Եգիպտոսի նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր: Մուրսին մտադիր է քննարկել իսլամիստ առաջնորդ Օմար Աբդուլլա Ռահմանի գործը, ով ներկայումս բանտարկված է ԱՄՆ բանտերից մեկում: Հարկ է նշել, որ ամերիկացի պաշտոնյաները բազմիցս նշել են, որ մտադիր չեն ազատ արձակելու Ռահմանին: ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջև հարաբերությունները բարդացել են Մուրսիի՝ նախագահ ընտրվելուց հետո: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |