Ադրբեջանցի հակերները կոտրել են armmonuments.am կայքը![]() 11 հունվարի 2013 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր հակերային հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի կայքը /armmonuments.am/, քանի որ այնտեղ ներկայացված մշակույթը հակասում է ադրբեջանական քարոզչությանը և լույս սփռում իրականության վրա: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության լրատվական բաժնից: Տարածված հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են վարել քաղաքականություն, որը ուղղված է պատմության աղավաղմանը և Հայոց պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, որի վառ վկայությունն է Ջուղան: Համացանցում տեղադրված մի շարք կայքեր, որոնք ներկայացնում են հայկական պատմամշակութային ժառանգությունը` հակասում են իրենց կողմից տարվող հակահայկական քարոզչությանը, ինչի համար էլ պարբերաբար ենթարկվում են կիբերհարձակումներ»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |