Լևոն Արոնյան. Վեյկ ան Զեեն առանձնահատուկ մրցաշար է ինձ համար, ես ջանում են առավելագույնը դրսևորել այստեղ

Լևոն Արոնյան. Վեյկ ան Զեեն առանձնահատուկ մրցաշար է ինձ համար, ես ջանում են առավելագույնը դրսևորել այստեղ

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին տեղի կունենա Վեյկ ան Զեեի առաջին տուրը: Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակներով կխաղա հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ:

Մրցաշարի բացման արարողությանը Արոնյանը խոստովանել է, որ Վեյկ ան Զեեն առանձնահատուկ մրցաշար է նրա համար: «Ցանկություն կա ամեն ինչ մաժորային նոտայից սկսել: Ամեն տարի ես ջանում եմ այստեղ ցույց տալ այն ամենն, ինչի ընդունակ եմ, և պատճառ չեմ տեսնում, թե ինչու չանեմ դա հերթական անգամ»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

B մրցաշարում գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը կհանդիպի Արկադի Նայդիչի հետ Գերմանիայից: Մրցաշարը կավարտվի հունվարի 27-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---