«168 ժամ».Երվանդ Զախարյան. Ընտրությունները չեն կարող չազդել անշարժ գույքի շուկայական գների վրա![]() 12 հունվարի 2013 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրությունները չեն կարող չազդել անշարժ գույքի շուկայական գների վրա: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: «Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում այդպես է, որովհետև կան քաղաքացիներ, մարդիկ, բիզնեսմեններ, որոնց մոտ սպասողական վիճակ է լինում, թե ի՞նչ կլինի, ո՞վ կլինի հանրապետության ղեկավարը, ինչպե՞ս կձևավորվի Ազգային ժողովը, ի՞նչ տնտեսական քաղաքականություն կվարի: Իսկ իմ կարծիքով, մենք այսօր դրանից մի փոքր ազատված ենք, որովհետև բոլորս գիտենք՝ մենք ունենք կայացած և արդեն գործող Աժ, և միանշանակ արդեն անվիճելի է, թե ով կլինի ՀՀ նախագահը: Այսինքն՝ որոշակի տնտեսական կուրսի, տնտեսական ծրագրերի փոփոխություններ չի սպասվում այստեղ, և հենց դա նաև ես նկատի ունեմ ասելով, որ որոշակի ներդրումների ծավալներ ՀՀ-ում կավելանան՝ բերելով համապատասխան տնտեսական աճի»,- ասել է նա՝ ընդգծելով, թե առաջիկա նախագահական ընտրությունները միանշանակ դրական ազդեցություն են ունենալու ոլորտի վրա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |